Բաժիններ՝

Նոր Զելանդիան միջազգային օգնություն է խնդրել ցիկլոնի հետևանքների վերացման համար

Նոր Զելանդիայի կառավարությունը միջազգային օգնություն է խնդրել «Գաբրիել» ցիկլոնի հետևանքների վերացման համար:

Երկրի վարչապետ Քրիս Հիփքինսի խոսքով՝ «Նոր Զելանդիան ընդունում է միջազգային օգնության առաջարկները», քանի որ երկիրը կանգնած է «մեծ անորոշության և արտակարգ պայմանների առջև»:

«Ենթակառուցվածքի ծանրաբեռնվածությունը դեռ որոշ ժամանակ կպահպանվի, և ոչ մի կասկած չկա, որ մեր բնակչությունն այժմ լուրջ փորձություն է ապրում», – ասել Է վարչապետը։

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունում հաստատել են, որ օգնության խնդրանք են ստացել Նոր Զելանդիայի կառավարությունից, և արդեն ստեղծել են աշխատանքային խումբ, որն «առավելագույնս արագ կարձագանքի» հարևան պետության «բոլոր խնդրանքներին»:

«Մենք, անշուշտ, կօգնենք նրանց», – ասել է Ավստրալիայի ԱԳ նախարարության խոսնակ Էլիզաբեթ Փիքը։ Իրավիճակը Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու կենտրոնական և հարավ-արևելյան տարածաշրջաններում շարունակում է մնալ բարդ: Հենց այդ հատվածներին է հասել փետրվարի 13-ին երկիրը պատուհասած ցիկլոնի հիմնական հարվածը:

Ոչ մեծ բնակավայրերի մի մասը հեղեղված Է, և դրանց ավելի քան 9 հազար բնակիչներ գտնվում են տարհանման կենտրոններում։ Էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով առնվազն 250 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության և կապի, որոշ ճանապարհներ և կամուրջներ ավերվել են սողանքների և հեղեղումների հետևանքով։ Հյուսիսային կղզում խանութների մեծ մասը փակ է, իսկ ջրհեղեղից տուժած բնակավայրերում խմելու ջրի ու սննդի մատակարարումն իրականացվում է ուղղաթիռներով։

Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ ցիկլոնի առաջացրած փոթորիկների և ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի, ևս մի քանի մարդ համարվում Է անհետ կորած, իսկ 105 քաղաքացիներ փետրվարի 13-ից կապի դուրս չեն եկել հարազատների և մերձավորների հետ։

Գերատեսչությունից հայտնել են նաև, որ անցած գիշեր ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հինգ հոգու կողոպուտի համար։ Ակնկալվում է, որ սննդամթերքի մատակարարումները կկարգավորվեն ուրբաթ օրը՝ փետրվարի 17-ին, երբ կսկսեն գործել Հյուսիսային կղզու հյուսիսարևելյան ափին գտնվող նավահանգիստները: Հինգշաբթի օրվա վերջին իշխանությունները նաև նախատեսում են բացել մայրուղիների մի մասը՝ առաջին անհրաժեշտության ապրանքները ցիկլոնից տուժած քաղաքներ հասցնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728