
Հայաստանի դահուկասպորտի առաջնության հաղթողները հայտնի են

Երկօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի դահուկասպորտի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը:
Հերթական անգամ ևս Հայաստանի առաջնությունն անցկացվեց Աշոցքում: Տղամարդկանց 10 կգ դասական և արագավազք 1,1 կմ դասական ձևում Հայաստանի չեմպիոնը կրկին Միքայել Միքայելյանն է:
Աղջիկների պայքարում կրկին լավագույն արդյունքով առաջին տեղում Կատյա Գալստյանն է: Նա առաջինն է արագավազքում և դասական 5 կմ ձևում:
Մեդալների ընդհանուր հաշվարկում առաջատարը Աշոցքն է` 17 մեդալ, երկրորդ տեղում Գյումրին է`11 մեդալ և Վանաձորը երրորդն է` 2 մեդալ:
Հաջորդիվ Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն աշխարհի առաջնությանը: