Բաժիններ՝

Լիոնել Սկալոնին երկարաձգել է պայմանագիրը Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին երկարաձգել է պայմանագիրը Մունդիալի գործող հաղթողների հետ: Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Սկալոնիի նոր պայմանագիրը Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Լիոնել Սկալոնին Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2018 թվականին: Արգենտինացիների ղեկին Սկալոնին դարձել է Աշխարհի առաջնության, Ամերիկայի գավաթի և Ֆինալիսիմայի հաղթող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս