Բաժիններ՝

Լեհաստանի ԱԳՆ-ն աշխատանքից ազատել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի բոլոր շրջանավարտներին

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի (ՄՄՀՊԻ) բոլոր շրջանավարտները հեռացվել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունից, Gazeta Polska Codziennie հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Զբիգնև Ռաուն։

Նախարարի խոսքով՝ Լեհաստանի ԱԳՆ-ի աշխատակիցների թվում «իրականում արդեն երկու ամիս Է», ինչ ՄՄՀՊԻ-ի շրջանավարտներ չկան։ Ընդ որում, Ռաուն չի հստակեցրել, թե Մոսկվայի բուհի քանի շրջանավարտի Է հեռացրել աշխատանքից։ «Մեզ հաջողվել է փակել մի շատ կարևոր գործընթաց, որը լայնորեն ընկալվող ապակոմունիզացման մաս է կազմում», – ասել Է նա։ Լեհ նախարարի խոսքով՝ ՄՄՀՊԻ-ն «խորհրդային իմպերիալիզմի մեծ նախագծի մի մասն էր» և «ներդրում էր ռուսական իմպերիալիզմի գործառնականության մեջ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս