Բաժիններ՝

Քոհենն ու Չավուշօղլուն քննարկել են Իսրայելի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հարցը

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Անկարայում հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել են երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետագա ամրապնդումը։ Այդ մասին է Քոհենի գրառումը Twitter-ում:

«Թուրքիան շահագրգռված է Իսրայելի հետ կապերի ամրապնդմամբ, և մենք խոսել ենք քաղաքական ու տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Իրանին միջուկային զենք ստանալու գործում խոչընդոտելու կարևորության մասին: Երկրների միջև հարաբերությունների ջերմացումը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում: Դա կամրապնդի Իսրայելի դիրքերը և կնպաստի տարածաշրջանի կայունությանը», – գրել է Քոհենը։

Չավուշօղլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քոհենին՝ նշելով, որ Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որ երկրաշարժից հետո աջակցություն ցուցաբերեց Թուրքիային: Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններն աստիճանաբար բարելավվում են:

Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել Էին 2010 թվականին՝ այն բանից հետո, երբ Իսրայելի հատուկ նշանակության ուժերը կալանել էին Թուրքիայից դեպի Գազայի հատված մեկնող նավը: Ավելի վաղ երկրները կրկին դեսպաններ են նշանակել և վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728