ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728