Գնումներում ունենք խախտումներ․ Իզաբելլա Աբգարյանը օրինակներ հրապարակեց

«Մեկ ամիս շարունակ հրապարակում էի քաղաքացիների կողմից ահազանգեր․ կասկածներ ունեն, որ շինարարության ոլորտում գումարներ են մսխվում։ Խնդրում էին գնումներին ուշադիր լինել, այնտեղ խայտառակություն է»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ հավելելով, որ մտել է ֆինանսների նախարարության կայք և տեսել, որ իսկապես գնումներում կան խախտումներ։

Նա հիշեցրեց քաղաքապետի հայտարարությունը, որ առանց նախագիծ-նախահաշվի ոչինչ չեն անում։

Ապա Իզաբելլա Աբգարյանը խոսեց Շինբարեկարգման վարչության ժ/պ Խորեն Գրիգորյանի մասին՝ ասելով՝ նա պատմաբան է, ազգագրագետ։

«Բանվորին բերենք՝ շատ ավելի լավ կասի, թե ոնց է պետք եզրաքարերը շարել, քան պարոն Գրիգորյանը»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Պատասխանելով Իզաբելլա Աբգարյանին՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց․

«Կարծում եմ՝ Օքսֆորդի, Հարվարդի կամ Քեմբրիջի դիպլոմը չէ, որ որոշում է՝ մարդն ունա՞կ է գործն անել, թե՞ չէ։ Պարոն Գրիգորյանն իր գործի գիտակն է։ Վստահեցնում եմ, նայեք, օրինակ, 2022թ․ իրականացված աշխատանքների ծավալը և որակը կամ 2023թ. պլանավորված աշխատանքները, նոր եկեք անդրադառնանք՝ պատմաբա՞ն է, թե՞ չէ»։

Տեսանյութեր

Լրահոս