Բաժիններ՝

Թուրքիայում տան փլատակներում ռուս փրկարարները գտել են 150.000 դոլար՝ կաթսայի մեջ դասավորված

Ռուս փրկարարները Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բնակելի շենքի փլատակներում խոշոր չափի գումար են հայտնաբերել:

«Ավերիչ երկրաշարժից հետո փլատակների հերթական շերտը բացելիս ՌԴ ԱԻՆ աշխատակիցները հայտնաբերել են 100 դոլարանոց թղթադրամներով լցված կաթսա: Հայտնաբերված 150 000 դոլար գումարը հանձնվել է տեղի ոստիկանությանը՝ գույքագրման համար», – ասվում է հաղորդագրությունում։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ: Երկրաշարժից մեծապես տուժել են Թուրքիան և Սիրիան: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 31 643 մարդ, Սիրիայում՝ ավելի քան 5700:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս