««ԺԵԿ»-ի պետից քիչ լիազորություն ունեցող մարդկանց բերում, օգնական եք ավելացնում, ինչի՞ համար»․ Անի Խաչատրյան

«ԺԵԿ»-ի պետից քիչ լիազորություն ունեցող մարդկանց բերում, օգնական եք ավելացնում, ինչի՞ համար։ Լիազորություններն ավելացնեիք, ապա օգնականներին։ Ինչի՞ն պետք է օգնի, ի՞նչ է անում վարչական շրջանի ղեկավարը։ Ինչ վերաբերում է  փոխքաղաքապետի օգնականներին․ չէ, լո՞ւրջ, տղերք։ Գնալով փոխքաղաքապետեր ավելացրեցիք, դրանով չբավարարվեցիք, հիմա անցնում ենք օգնականներին»,- խոսելով վարչական շրջանների ղեկավարների մասին՝ ավագանու նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը։

Հավելենք, որ Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ներկայացնելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին  նախագիծը՝ հայտնեց, որ առաջարկվում է ունենալ նոր պաշտոնների ավելացումներ, որը հնարավորություն կտա արդյունավետ կառավարում  իրականացնել։

Օրինակ՝ վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատու, առաջատար մասնագետ, հասարակայնության հետ կապերի պատասխանատու։ Կա փոփոխություն քաղաքապետի օգնականի առնչությամբ, և այլն։

Փոխքաղաքապետը հայտնեց նաև, որ տեսուչների մասով կա մոտ 90 անձի կրճատում, քանի որ տեղի է ունեցել օրենսդրական փոփոխություն, և համայնքն այսուհետ իր ծառայությունների դիմաց կարող է միայն անկանխիկ ստանալ վճարումներ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս