![](/banners/BeFunky-design.jpg)
Մեծ Բրիտանիան կարող է մեղմացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-379.jpg)
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասի մեղմացման հարցը՝ երկրաշարժից տուժած երկրի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացը հեշտացնելու նպատակով։ Այս մասին այսօր Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի փոխնախարար Ռիչարդ Հոլդենը։
«Կարծում եմ՝ մենք դիտարկում ենք ցանկացած հնարավորություն: Երբ հարցը վերաբերում է մարդասիրական հանգամանքներին, մենք միշտ ցանկանում ենք անել այն, ինչը կօգնի տեղում… Կառավարությունը կուսումնասիրի այս բոլոր հարցերը, բայց վստահ եմ, որ որոշումներ կայացնելիս մենք գործողությունները սերտորեն կհամաձայնեցնենք ՆԱՏՕ-ի մեր այնպիսի առանցքային գործընկերների հետ, ինչպիսին ԱՄՆ-ն Է», – ասել է նա՝ հավելելով, որ Լոնդոնը դեռ որոշում չի կայացրել այս հարցի շուրջ։
Փետրվարի 9-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել Էր լիցենզիա, որը 180 օրով թույլ է տալիս իրականացնել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները, որոնք հակառակ դեպքում կարգելվեին՝ համաձայն Սիրիայի դեմ պատժամիջոցների կանոնակարգի: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա և այնտեղից գումարների փոխանցմանը: