Բաժիններ՝

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվ գերազանցել է 34 հազարը

Փետրվարի 6-ին տեղի ունեցած 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը հասել է 34 179-ի:

Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի կիրակի օրվա տվյալների՝ զոհերի թիվը երկրում հասել է 29 605-ի: Աղետի գոտուց տարհանվել է 147 934 մարդ:

Սիրիայում հաստատվել է 4574 մարդու մահ: Սիրիայի պետական SANA գործակալության տվյալներով՝ երկրում երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 1414: Իսկ Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զոհվել է 3160 մարդ։

Ըստ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության՝ Քահրամանմարաշի Պազարջիկի և Էլբիստանի շրջաններում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո գրանցվել է 2412 հետցնցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս