«Արցախէներգո»-ն հորդորում է վթարներից խուսափելու համար տնտեսել էլեկտրաէներգիան

Ստեփանակերտի մի շարք հատվածներում էլեկտրացանցի շղթայական վթարներ են’ կապված գերծանրաբեռնվածության հետ։ «Արցախէներգո» ընկերությունը վթարներից խուսափելու համար հորդորում է տնտեսել էլեկտրաէներգիան։

«Հարգելի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդներ, քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են’ կապված գերծանրաբեռնվածության հետ։ Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։ Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- ասվում է գրառման մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728