Բաժիններ՝

Տուլայի մարզում գտել են բնակելի շենքում գազի պայթյունի 6-րդ զոհի մարմինը

Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքի հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին այսօր ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում:

«Փլվածքներում փրկարարները գտել են վեցերորդ զոհվածի մարմինը», – ասել է գործակալության զրուցակիցը։ Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքի հինգհարկանի շենքում գազի պայթյունը տեղի Է ունեցել չորրորդ հարկում վարձակալած բնակարանում փետրվարի 7-ի երեկոյան: Փլուզվել է առաջին մուտքը։ Շենքի բնակիչները տարհանվել են, կազմակերպվել է ժամանակավոր կացարան։ ՌԴ ԱԻՆ վերջին տվյալներով՝ զոհվել Է 6 մարդ, 7 մարդ փրկվել է, 3-ը՝ տուժել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս