«Եթե Սեյրան Օհանյանն իր մեղքն ընդուներ, ինչ կլիներ». Աղազարյանը՝  Գլխավոր դատախազին

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը։

Քննարկմանը մասնակցում էին միայն ՔՊ խմբակցության պատգամավորները և  միջնորդագիրը հրապարակելուց հետո իշխանական թևի խորհրդարանականները հարցեր ուղղեցին Գլխավոր դատախազին.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը  Աննա Վարդապետյանից հարցրեց՝  եթե Սեյրան Օհանյանը ներկայանար Գլխավոր դատախազին կամ համապատասխան մարմնին և խնդրեր կիրառել վաղեմության ժամկետը, ի՞նչ տեղի կունենար։

Պատասխանելով հարցին՝ Աննա Վարդապետյանը նշեց.

Կարդացեք նաև

«Մենք վաղեմության ժամկետի կիրառման հիմքով իր նկատմամբ  քրեական հիմքով բնականաբար քրեական հետապնդում չէինք հարուցի, բայց քննությունը կշարունակեինք արդեն այս փաստն ունենալով մեր  նյութերում այլ անձանց վերաբերյալ։ Այստեղ մի անձ չէ, միայն Սեյրան Օհանյանը չէ»,- շեշտեց Գլխավոր դատախազը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս