
36-ամյա Մայիս Պ.-ն hետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 3-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 36-ամյա Մայիս Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Առանց խափանման միջոցի: