
Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը գրանցել է բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը զեկույց է պատրաստել 2022 թվականի արտաքին առևտրում արձանագրված ցուցանիշների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցի համաձայն՝ 2022-ի դեկտեմբերի դեֆիցիտը 2021-ի նույն ամսվա համեմատ աճել է 42%-ով՝ կազմելով 9 մլրդ 701 մլն դոլար։ 2021-ի դեկտեմբերին արտահանման ու ներմուծման հարաբերակցությունը կազմել էր 76․5%, իսկ 2022-ի դեկտեմբերին այն նվազել է՝ կազմելով 70․3%։
Ֆինանսների մեջ դեֆիցիտ է կոչվում ծախսերի գերազանցումը եկամուտներից։
Տնտեսության մեջ դեֆիցիտ է կոչվում որևէ արտադրանքի պահանջարկի գերազանցումը առաջարկից։
2022-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում արտաքին առևտրի դեֆիցիտը կազմել է 109 մլրդ 539 մլն, որը 2021-ի 46 մլրդ-ի համեմատ աճել է 137%-ով։ Համեմատաբար բարձր արդյունք էր գրանցվել 2011-ին՝ 106 մլրդ դոլար ցուցանիշով, սակայն 2022-ի տվյալները բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն են կազմել։
2022-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին արտահանման ծավալներով առաջին տեղում է Գերմանիան 21 մլրդ դոլարով, դրան հետևում է ԱՄՆ-ը 16 մլրդ-ով, իսկ եռյակը եզրափակում է Իրաքը 751 մլն-ով։ Նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալներով առաջատար եռյակը՝ ստորև.
1. Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) – 58 մլրդ դոլար
2. Չինաստանի Ժողովրդական Հանրապատություն (ՉԺՀ) – 41 մլրդ դոլար
3. Գերմանիա – 24 մլրդ դոլար։