Բաժիններ՝

Հաստիքների կրճատման դեպքում որոշ սոցիալական խմբեր պաշտպանված կլինեն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հաստիքների կրճատման դեպքում որոշ սոցիալական խմբեր աշխատանքում մնալու նախապատվության իրավունք կստանան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ սա հավելյալ աշխատանքային երաշխիք է:

«Աշխատողների քանակի և հաստիքների կրճատման դեպքում, աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում, աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում սահմանել որոշ խմբերի համար: Մասնավորապես, հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի համար»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Այսինքն՝ աշխատողների կրճատման պարագայում արտոնություն կունենան վերը նշված սոցիալական խմբերի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։