Բաժիններ՝

Սպանության սպառնալիքով հափշտակել էր գումարն ու դիմել փախուստի

Հունվարի 28-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 42-ամյա օտարերկրացին հայտնել էր, որ ժամը 05.00-ին ծանոթ համերկրացին ապօրինի մուտք է գործել իր բնակարան և դանակն ուղղելով իր կողմը՝ պահանջել է փող, իսկ չտալու դեպքում սպառնացել է սպանել, այնուհետև վերցրել է մոտը եղած ամբողջ գումարը, դանակի հետևի մասով խփել դաստակներին և դիմել փախուստի:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 28-ամյա երիտասարդը Խորենացու փողոցում հայտնաբերվել, նշված արարքը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մարաշի բաժանմունք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031