Բաժիններ՝

Ձերբակալել ու բաժին են տեղափոխել 26 և 43 տարեկան երկու տղամարդու

Հունվարի 19-ին և 20-ին Մասիսի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք Արարատի մարզի տարբեր բնակավայրերում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 26 և 43 տարեկան երկու տղամարդու։

26-ամյա երիտասարդի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Նմանատիպ զանգվածներ և կաթուցիչ էլ հայտնաբերվել է 43-ամյա տղամարդու և նրա տան խուզարկությամբ։

Դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս