Բաժիններ՝

35-ամյա տղամարդը գողացել էր շինարարներից մեկի բաճկոնը

Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ ունեին, որ անցած տարվա դեկտեմբերի 5-ին գողություն էր կատարվել Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի նոր կառուցվող շենքի նկուղում: Ոստիկանները կարճ ժամանակում կարողացան բացահայտել գողությունը:

Հունվարի 14-ին Շահազիզի փողոցում նրանք հայտնաբերեցին, ձերբակալեցին և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 36-ամյա մի տղամարդու:

Նա բաժնում հայտնեց, որ նկուղից ինքն էր գողացել շինարարներից մեկի բաճկոնը, որի գրպանում բջջային հեռախոս կար: Բաճկոնը հայտնաբերվել է։

Նախնական տվյալներով՝ հեռախոսը վաճառել է։

Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս