
Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում 13-րդն է

Հայկական արմատներով ռուս թենիսիս Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP դասակարգման աղյուսակում:
Դասակարգման նոր աղյուսակում Կարեն Խաչանովը բարձրացել է 13-րդ հորիզոնական: Առաջին տեղում կրկին Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն է: Տասնյակում են նաև Կառլոս Ալկարասը, Ստեֆանոս Ցիցիպասը, Կասպեր Ռուդը, Անդրեյ Ռուբլյովը, Ռաֆայել Նադալը, Ֆելիքս Օժե-Ալյասիմը, Տեյլոր Ֆորիցը, Հոլգեր Ռունեն և Հուբերտ Հուրկաչը:
Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց Ստեֆանոս Ցիցիպասին:
Կարեն Խաչանովը 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստը 2019 թվականին հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից: