![](/banners/BeFunky-design.jpg)
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/1102849.jpg)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 29-ին հայրապետական կարճատև այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ։
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունից:
Նորին Սրբությանը ուղեկցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։