
«Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է». Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է:
Սեփական աթոռն ու իշխանությունն արցախյան ազատագրական պայքարից վեր դասողից ի՞նչ սպասես:
Նույն պահին ԳՇ հրամանատարությունն է «հանդիսավոր» մտնում Եռաբլուր ու մեջները չկա մեկը, որ կապվի Սասունի հետ ու պատիվ պահանջի իրենց զոհված ընկերների առաքելությունը կասկածի տակ դնելու համար:
Այն զինվորականները, ովքեր Եռաբլուր էին այսօր գնացել (ու ոչ միայն նրանք) օդից չեն ընկել ու պետք է կողմնորոշվեն, թե վերջին 2-3 տասնամյակում բանակո՞ւմ են ծառայել, թե՞ «կոլխոզում»:
Եթե դուք ձեր նահատակված ընկերների սխրանքը, ձեր համազգեստն ու ուսադիրները չեք կարողանում պաշտպանել, դուք Հայրենիքն ու հային ո՞նց եք պաշտպանելու:
Մյուս կողմից` ամեն ինչ վաղուց պարզ է. մեդալները, կոչումներն ու պաշտոններն իրար մեջ ժամանակին բաժանում են, մնացածի վրա էլ թքած»: