
Շիրակի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել «Ազատամարտիկների պանթեոն»-ում

ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին, Շիրակի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, ԱԺ պատգամավորների այցելել են «Շիրակ» գերեզմանատուն՝«Ազատամարտիկների պանթեոն», հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների և 2020 թվականի 44-օրյա պարերազմի ընթացքում ընկած հայորդիների շիրիմներին։
«Մեր պարտքն է այսօր հիշել ու հարգանքի տուրք մատուցել հայրենի հողի ու մեր երկրի անկախության համար կյանքերը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Նրանց զոհաբերությունն անգնահատելի է և մենք պարտավոր ենք ամենօրյա աշխատանքով շենացնել մեր երկիրը։ Փառք հայոց բանակին, շնորհավոր Հայկական բանակի օրը»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը: