2020-ի պարտությունը դավադիր էր, քեզ հարվածեցին նաև թիկունքից, բայց միանշանակ է և այն, որ առջևում հաղթանակներ դեռ լինելու են. Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանը շնորհավորել է Բանակի օրը։
Շնորհավո՛ր տոնդ, Հայկակա՛ն բանակ
Հավերժ խոնարհումս այն սերունդերին, ովքեր Արցախյան առաջին հերոսամարտից մինչև այսօր իրենց մաքառումի, առողջության, կյանքի գնով կռել են փառահեղ հաղթանակներդ:
Նրանց փա՛ռք ու պատիվ:
2020-ի պարտությունը դավադիր էր, քեզ հարվածեցին նաև թիկունքից, բայց միանշանակ է և այն, որ առջևում հաղթանակներ դեռ լինելու են:
Ես վստահ եմ՝ Հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա: Հայկական բանակը վերականգնելու է իր երբեմնի ուժն ու հեղինակությունը և նորից անվտանգության երաշխավոր, պաշտպան է դառնալու վիրավոր Արցախի, Հայաստանի համար, բայց դա միայն Բանակի խնդիրը չէ, այլ մեզանից յուրաքանչյուրի, ողջ ժողովրդի:
Բանակը պաշտպանել է մեզ և ծանրագույն պայմաններում այսօր էլ մեր պաշտպանն է:
Ամուր թիկունք, վահան դառնանք նրա համար: