Բաժիններ՝

Դադարեցվել է Երևանի Իսակովի պողոտայում և Փարաքարում գործող բենզալցակայանների աշխատանքը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի  մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Իսակովի պողոտա ,23 հասցեում գտնվող «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան, 43 հասցեում շահագործվող բենզալցակայանում։

Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, հետազոտության արդյունքում նշված հասցեներում գործունեություն ծավալող բենզալցակայաններում հայտնաբերվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։

Արդյունքում՝ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կայացվել են «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից Իսակովի պողոտա, 23 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան, 43 հասցեներում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը  դադարեցնելու վերաբերյալ որոշումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031