Բաժիններ՝

Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 27-ին, ժամը 01.40-ին, Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 28-ամյա Իոն Բ.-ն:

Նա 2021 թ. նոյեմբերի 22-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի 4-րդ մասի (Հարբած վիճակում մեքենա վարելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս