![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Ե.-ն հայտնաբերվել է Գետաշեն գյուղում
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/hetaxuzvox.jpeg)
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 26-ին Գետաշեն գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Արմեն Ե.-ն: Նա 2022 թ. սեպտեմբերի 17-ից ոստիկանութան Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ և 177-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: