![](/banners/BeFunky-design.jpg)
Արտյոմ Ք.-ն հայտնաբերվել է Մասիսում
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/hetaxuzvox-odanavakayan.jpg)
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 26-ին Մասիս քաղաքի 4-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 21-ամյա Արտյոմ Ք.-ն: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Արտյոմ Ք.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին: