Արցախում ավտոմեքենայում առաջացած գազաբալոնի պայթյունի հետևանքով մահացել է 36-ամյա վարորդը
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987 թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, վարելով ՈՒազ Խանտեր ավտոմեքենան, 2023 թ. հունվարի 26-ին ժամը 18։15-ի սահմաններում, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: Նախնական տվյալներով՝ դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով։
Հարուցված քրեական գործի շրջանակներում, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: