
Ցիցիպասը հաղթեց Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչից:
թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Խաչանովը մրցեց հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 4 ժամից ավել ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց 7:6, 6:4, 6:7, 6:3 հաշվով:
Կիսաեզրափակիչի մյուս խաղում Նովակ Ջոկովիչը կմրցի Թոմ Պոլի հետ:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: