Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՌԴ ԱԳՆ-ն բավականին ծավալուն տեքստով արձագանքել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշմանը, նշելով, որ այն կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:

Ավելին, ռուսական կողմը կոշտ զգուշացում է արել առ այն, որ «տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող Ռուսաստանի սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ-ական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «Գետնի վրա» իրավիճակի զարգացումը»։

Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով:

Տեսանյութեր

Լրահոս