Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանում ապաստանած արցախցիների համար
Կառավարությունը հունվարի 26-ի նիստի ընթացքում ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոխհատուցել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին հյուրանոցային ծառայությունների դիմաց կատարած ծախսերը։
Ըստ այդմ ՝ նախատեսվում է հատկացնել՝ 98 490․5 հազ դրամ գումար, որից Երևանի քաղաքապետարանին՝ 11444.0 հազ. դրամ, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ 87046.5 հազ. դրամ: