Վարշավան 2023 թ.-ին ԱՄՆ-ից կստանա առաջին 58 Abrams տանկերը. Լեհաստանի ՊՆ
Լեհական բանակն այս տարի կստանա առաջին 58 ամերիկյան Abrams տանկերը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։ «Այս տարի 58 Abrams-ները կհասնեն Լեհաստան, գարնանն՝ առաջին օրինակները», – Լեհական ռադիոյին այսօր հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ Բլաշչակի խոսքով՝ դրանք չեն լինի ամենաարդիական Abrams-ները։
«Մենք աշխատում ենք, որ դրանք ստանանք մինչև հաջորդ տարվա վերջը: Առայժմ դրանք կլինեն հին սերնդի, օգտագործված տանկեր, որոնցով մենք լրացնում ենք կորուստներն Ուկրաինային հին Տ-72 տանկերի մատակարարումներից հետո», – պարզաբանել է նախարարը։
Հունվարի 4-ին Defense News պարբերականը, հղում անելով Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, հայտնել էր, որ Վարշավան 1.4 մլրդ դոլարի գործարք է ստորագրել Վաշինգտոնի հետ՝ 116 M1A1 տանկեր գնելու համար: Մինչև այս գործարքի կնքումը Լեհաստանը և ԱՄՆ-ն 2022 թ.-ին մեկ այլ գործարք էին կնքել, համաձայն որի Վարշավան պետք է ստանա 250 արդիականացված M1A2 Abrams տանկեր, որոնք մատակարարվելու են 2025-2066 թթ.-ին: