Բաժիններ՝

ԱՄՆ-ում խաբեբաներն ապօրինաբար ավելի քան 60 միլիոն դոլար գումարի գործազրկության նպաստ են ստացել

Խաբեբաներն ԱՄՆ-ում անօրինական կերպով ավելի քան 60 միլիոն դոլար գումարի գործազրկության նպաստ են ստացել COVID-19-ի համավարակի ժամանակ։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի վերահսկիչ-վերստուգիչ մարմնի Գլխավոր վերահսկիչ վարչության տարածած հաշվետվությունը։

Վարչության տվյալներով՝ հանցագործները վճարումներն ստացել են կեղծ դիմումների միջոցով, որոնցում օգտագործվել են ԱՄՆ քաղաքացիների գողացված անձնական տվյալները։ Ըստ գերատեսչության գնահատման՝ գողացված փողերի փաստացի գումարը կարող է «էականորեն ավելի մեծ» լինել:

«Մենք պարտականություն ունենք ամերիկացիների առջև, մենք պետք Է բացահայտենք, թե ինչպես են համավարակի ժամանակ օգնության քողի տակ հարկատուների հարյուր միլիարդավոր դոլարները կորել զեղծարարությունների, խարդախության և չարաշահումների պատճառով», – ասել Է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հսկողության և հաշվետվության հանձնաժողովի ղեկավար Ջեյմս Քոմերը, որի խոսքը մեջբերում է CNN հեռուստաալիքը։

Ավելի վաղ Axios հարթակը հրապարակել էր գնահատումներ, որոնց համաձայն՝ համավարակի ժամանակ ԱՄՆ-ում գործազրկության բոլոր վճարումների գումարի գրեթե կեսը (400 միլիարդ դոլար) հայտնվել է խարդախների ձեռքին:

Հափշտակված միջոցների մինչև 70%-ը, ըստ հարթակի, հետագայում հայտնվել է արտասահմանում, ինչն այս իրավիճակը դարձնում է ազգային անվտանգության խնդիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս