Մուշավանցիների հետ խոսել ենք տարիներ շարունակ կուտակված խնդիրներից. Ավինյան

Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում հանդիպեցի մեր քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Խոսել ենք թաղամասի տարիներ շարունակ կուտակված խնդիրներից (կոյուղի, տրանսպորտ, թափառող շներ, ճանապարհներ), որոնց լուծման ուղղությամբ արդեն իսկ ընթանում են կամ նախատեսվում են աշխատանքներ:

Շնորհակալ եմ մուշավանցիներից ուղիղ և անմիջական շփման համար: Հետևողական ենք լինելու բոլոր աշխատանքների ժամանակին և պատշաճ կատարման ուղղությամբ»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031