
Բեռլինի օդանավակայանում գործադուլի պատճառով չեղարկվել են բոլոր չվերթները

Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանում անձնակազմի գործադուլի պատճառով չեղարկվել են բոլոր չվերթները: Աշխատողները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը:
Գործադուլն, ընդհանուր առմամբ, ազդել Է շուրջ 300 չվերթի և մոտավորապես 35 հազար ուղևորի վրա: Գործադուլը կազմակերպվել է Verdi արհմիության անդամների կողմից, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում ամսական 500 եվրոյով։ Առայժմ գործատուներն աշխատակիցներին միայն առաջարկել են միանվագ վճարել 2000 եվրոյի չափ գումար։ Լրատվամիջոցը նշում է, որ 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ է, որ գործադուլը հանգեցնում է այսքան մեծ քանակությամբ թռիչքների չեղարկման։