
ԲՈԿ նախագահը հրաժարական է ներկայացրել

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին կոմիտեից՝ դեռեւս խուսափելով խոսել պատճառների մասին։
ԿԳՄՍՆ-ից մեզ հաղորդեցին, որ Քեռյանի դիմումը ստացել են եւ ուղակել են վարչապետի աշխատակազմ:
Հիշեցնենք, որ Կարեն Քեռյանը ԲՈԿ նախագահ էր նշանակվել 2021-ի մարտին։