Բաժիններ՝

22 և 35 տարեկան քույրերը ձերբակալվել են

Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Ազատության պողոտայում ձերբակալել են 22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։

Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն կատարեցին

Ազատության պողոտայի տարբեր հատվածներում՝ հայտնաբերելով 20 փաթեթ՝ շուրջ 50 գրամ քաշով թմրամիջոց։

Ըստ 22-ամյա ձերբակալվածի՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար։ Քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031