
Հարավային Կորեայում անձնակազմի 22 անդամներով նավ է խորտակվել

Հարավային Կորեայի Ջեջու կղզու ափերի մոտ խորտակվել է բեռնատար նավ, որի մեջ եղել է անձնակազմի 22 անդամ:
Ըստ գործակալության՝ Հոնկոնգում գրանցված Jin Tian նավը, որը փայտ էր տեղափոխում, չորեքշաբթի գիշերը խորտակվել է Ջեջու կղզու Սոգվիփո քաղաքից 148,2 կմ դեպի հարավ-արևելք:
Հարավային Կորեայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնել է, որ 12 հոգու փրկել են մոտակայքում գտնվող նավերը և այլ փրկարարներ:
Նրանցից 11-ը եղել են անգիտակից վիճակում: Մյուս 10-ի որոնումները շարունակվում են: Նավում գտնվող անձնակազմի 22 անդամներից 14-ը Չինաստանի քաղաքացի է, 8-ը՝ Մյանմարի։ Հարավային Կորեայի առափնյա պահպանության ծառայությունը համատեղ որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում իր ճապոնացի գործընկերների հետ: Աշխատանքներին ներգրավված են 5 պարեկային նավեր և 4 ինքնաթիռներ: