![](/banners/BeFunky-design.jpg)
Ցիցիպասը AO-ի կիսաեզրափակչում է. նա կմրցի Խաչանովի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/1102456.jpg)
Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում է:
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում Ստեֆանոս Ցիցիպասը Չեխիան ներկայացնող Իրժի Լեգեչկայի հետ: 2 ժամից ավել ձգված մրցախաղից հետո Ցիցիպասը հաղթեց երեք սեթերից հետո` 6:3, 7:6, 6:4 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում Ցիցիպասը կմրցի հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովի հետ:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում, կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին AusOpen-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: