Բաքուն հայտնել է, որ Երևանը 2022-ին Ադրբեջանին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշել է, որ Երևանը «խախտել է» միջազգային մարդասիրական իրավունքը, գրում է «Ազերթաջ»-ը։ Այս մասին գրում է Tert.am-ը։

Ադրբեջանի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները 30 տարի շարունակ «թաքցրել են»  3890 անհետ կորած ադրբեջանցու հայտնաբերման փաստերը։

Գուտերեշին ուղղված նամակում նշվում է նաև, որ 2022 թվականին Երևանը Բաքվին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ։

Հունվարի 23-ին Ադրբեջանի կառավարությունը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթուղթը, որը տեղեկություններ է պարունակում 30 տարվա ընթացքում «Հայաստանի էթնիկ զտումների և այլ գործողությունների» հետևանքով «զոհված, վտարված և տուժած» ադրբեջանցիների մասին։

Տեսանյութեր

Լրահոս