Քրիստիննե Գրիգորյանը դեռ երեկ է լքել Հայաստանը
Երեկ իր ընտրությունից մոտ մեկ տարի անց իր պաշտոնը լքած Քրիստիննե Գրիգորյանն իր աշխատակազմին հայտարարել էր, թե այլ աշխատանքի առաջարկ է ստացել ու համաձայնել է դրան:
Այսօր փոշմանելու համար դեռ մեկ շաբաթ ունեցող նախկին ՄԻՊ-ը հապճեպորեն կրկնել էր դիմումը. Չի ուզում աշխատել ՄԻՊ պաշտոնում և վերջ:
Մամուլում լուրեր տարածվեցին, որ Քրիստիննե Գրիգորյանը կգործուղվի ԲԴԽ:
Ավելի համառ էին, սակայն, միջազգային որևէ կազմակերպությունում կլորիկ աշխատավարձով նրա պաշտոնավարելու վերաբերյալ լուրերը, եթե հատկապես հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջինս բավականին մտերիմ հարաբերություններ ուներ ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի ու տարատեսակ այլ գունագեղ պաշտոնյաների հետ:
Շատ հավանական է, որ Քրիստիննե Գրիգորյանն իր ասած «հեղինակության կառույց ՄԻՊ-ից» հեռացած լինի, օրինակ, հանուն Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի (նստավայրը` Ժնև) պաշտոնը զբաղեցնելու: Եվ թեպետ այդ պաշտոնը թափուր չէ, բայց իր հրաժեշտի տեքստում վարչապետ բառը մեծատառով գրող Քրիստիննե Գրիգորյանի համար ըստ ամենայնի անհավանական բան չկա:
Չի բացառվում, որ այլ կառույցում աշխատի: Ամեն դեպքում, 168.am-ի տեղեկություններով՝ Քրիստիննե Գրիգորյանը դեռ երեկ է լքել Հայաստանը: