
Ռուսաստանը շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ տքնաջան ու բարդ աշխատանքը․ Պեսկով

Ռուսաստանը շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ տքնաջան ու բարդ աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համաձայն են ՌԴ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ Լաչինի միջանցքի աշխատանքն անհապաղ վերականգնելու կոչին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռուսաստանը՝ լինելով եռակողմ պայմանավորվածությունների եւ փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները եւ շարունակում է բավականին տքնաջան եւ բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,-ասել է Պեսկովը։