
Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է Տաշքենդ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Ուզբեկստանի մայրաքաղաք:
Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Բայրամովն այցի շրջանակներում մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 26-րդ նիստին:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախարարի երկկողմ հանդիպումներ։