![](/banners/BeFunky-design.jpg)
Յուրացնելու մեղադրանքով հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվել է Հայաստան
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/1040490.jpg)
ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից հունվարի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 50-ամյա Վահան Մ.-ն, որը 2012 թ. հունվարի 20-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք: