Տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը կոտրել, մուտք էր գործել 2-րդ հարկի բնակարան…
Հունվարի 22-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարևանի բնակարանի ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է ներսում մարդ լինի:
Միքայելյան փողոցի նշված հասցե են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները:
Նրանք բնակարանում հայտնաբերել, ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել մի տղամարդու: Բաժնում պարզվել է, որ 47-ամյա ապարանցին տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը կոտրել, մուտք էր գործել 2-րդ հարկի բնակարան, սակայն հանցարարքն ավարտին չէր հասցրել՝ բռնվել էր Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների կողմից:
Բնակարանատիրոջ ազգականից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է նախաքննություն: