Բաժիններ՝

Արսեն Ջուլֆալակյանը Միջազգային օլիմպիական կոմիտեում արժանացել է հատուկ պատվոգրի

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը այցելել է Միջազգային օլիմպիական կոմիտե:

«Որպես Օլիմպիական խաղերի եռակի մասնակից հրավիրված էի Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզիկների բաժին` գրառում կատարելու «Օլիմպիական պատին»: Արժանացա նաև հատուկ պատվոգրի»,- սոցցանցերի իր էջերում գրել է Ջուլֆալակյանը:

Վերջինս հանդիպումը բնութագրել է որպես էմոցիոնալ և ՄՕԿ-ն անվանել ամենակայուն կառույցներից մեկն աշխարհում: Արսեն Ջուլֆալակյանը առաջին հայ մարզիկն է, ով գրառում է կատարել ՄՕԿ-ի մարզիկների «պատին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031