Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես, ընդգծվել է անհրաժեշտ աշխատանքների իրականացման և փորձի փոխանակման կարևորությունը՝ խոցելի խմբերին (հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, երեխաներ) մատուցվող ծառայությունների բարելավման գործընթացում։

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվող բարեփոխումներին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները քննարկվել են նաև Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարար Էրիկա Ստեֆանիի հետ՝ 2022 թ. Հռոմ կատարած այցի շրջանակում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, համապատասխան ծառայությունների մատուցմանը, վերջիններիս աշխատանքային իրավունքների իրացման մեխանիզմների մշակմանն ու ներդրմանն առնչվող մի շարք հարցերի․ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ ստորագրել հուշագիր։

Դեսպան Դի Րիզոն նշել է, որ Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից ևս ակտիվ աշխատանքներ են տարվում երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը կանոնակարգելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս