Բաժիններ՝

Մեքենայում հարթափող որսորդական հրացան կար

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվարի 17-ին, ժամը 02.30-ին, Թևոսյան փողոցում հայտնաբերել, ապօրինի կերպով զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին են տարել 27-ամյա մի երիտասարդի: Բաժնում նա հայտնել է, որ մեքենայի սրահում կա MP 135 մոդելի 12 մմ տրամաչափի հարթափող որսորդական հրացան, որը 26-ամյա ազգականինն է:

Կազմված փաստաթղթերը, մեքենան և 27-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս